ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ
15:00 24.06.2020

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ, այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:

Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:
Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է

Աղբյուր` Panorama.am
15:00 24.06.2020