ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկնել է 2 մարտական հաշվարկ
16:00 24.06.2020

Սիսիանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 09:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:23-ին, մարվել՝ 09:31-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

16:00 24.06.2020