ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 205 հաստատված դեպք. մարզպետարան
17:00 24.06.2020

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 205 հաստատված դեպք. մարզպետարան

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 205 հաստատված դեպք․ գրանցվել է 1 մահ, 127 հոգի բուժվել է, 77 հոգի հիվանդ է, որից՝

- 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

- 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

9 հոգի՝ Կապանից,

6 հոգի՝ Գորիսից,

33 հոգի՝ Սիսիանից,

25 հոգի՝ Մեղրիից։

2 հոգի՝ Տաթեւից,

2 հոգի՝ Գորայքից։

Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ️հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

17:00 24.06.2020

Ամենաշատ ընթերցվածները