ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Telegram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում
18:00 24.06.2020

Telegram-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում

Darknet-ի ֆորումներից մեկում (Համաշխարհային ցանցի ստվերային հատվածը) հայտնվել է տվյալների բազա, որը պարունակում է տեղեկատվություն Telegram ալիքի մեսենջերի մի քանի միլիոն օգտատերերի մասին: Տվյալների բազան կազմում է մոտ 900 ՄԲ:

Օգտագործելով տվյալների բազան՝ հնարավոր է պարզել օգտատիրոջ հեռախոսահամարը և եզակի իդենտիֆիկատորը: Այս մասին գրում է Ria-ն։

Telegram-ի մամուլի ծառայությունը հաստատել է տվյալների բազայի առկայությունը՝ բացատրելով, որ տեղեկատվությունը հավաքվում է ներկառուցված կոնտակտային ներմուծման հնարավորության միջոցով, նույնիսկ օգտագործողի գրանցման դեպքում:
 

Աղբյուր` Panorama.am
18:00 24.06.2020

Ամենաշատ ընթերցվածները