ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սիրիան հայտարարել է Իսրայելի կողմից հրթիռակոծվելու մասին
20:00 24.06.2020

Սիրիան հայտարարել է Իսրայելի կողմից հրթիռակոծվելու մասին

Սիրիական բանակի հրամանատարը հայտարարություն է տարածել՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Համայի գավառի երկու քաղաքներում սիրիական դիրքերը գրոհելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոխանցում է ՌԻԱ-ն:

«Ժամը 00:45-ին Իսրայելը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ օգտագործելով օդուժ և գրոհելով Սալամիայի և Սաբբուրի մեր մի քանի թիրախների վրա Համայի գավառում»,- ասվում է հայտարարությունում:

Հարձակումը կասեցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, որոնք գնդակոծել են մեծ թվով հրթիռներ: «Կորուստները միայն նյութական են»,- նշել են սիրիացի զինվորները:

Աղբյուր՝ Արմենպրես

20:00 24.06.2020