ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայասանում
13:00 25.06.2020

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայասանում

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է մնալ մեր ընթացիկ ամենամեծ պրոբլեմը: Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ մինչև օրակարգին անցնելն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, թե նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային վատ իմաստով թիվ: «771 նոր դեպք, կատարվել է 2336 հետազոտություն: Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բարվոք վիճակ՝ կիրակի օրվանից սկսած, ժամը 9-ի դրությամբ ունենք 51 քաղաքացի, որ կարիք ունի կորոնավիրուսային մասնագիտացված հիվանդանոց տեղափոխման»,-ասաց նա:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ բոլոր վերակենդանացման բաժանմուքներում մի քանի ազատ տեղեր կան: «Դրանց ազատվելն ու զբաղվելը շատ արագ է տեղի ունենում: Ծանր վիճակում ունենք 502 հոգի, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ 113 հոգի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի»,-ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

13:00 25.06.2020

Ամենաշատ ընթերցվածները