ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սիսիանի ոստիկանապետի մասով որոշում է կայացվել
20:00 25.06.2020

Սիսիանի ոստիկանապետի մասով որոշում է կայացվել

Armlur.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի: Հիշեցնենք, որ օրերս ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին կանչել են Հատուկ քննչական ծառայություն: ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին ՀՔԾ են հրավիրել, որպեսզի առերեսվի իր դեմ հաղորդում ներկայացրած Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկան գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։ Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկ Սիմոնյանը բերման էր ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով:

Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, ինչի արդյունքում էլ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ եւ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն առերեսման ժամանակ Սիսիանի ոստիկանապետ Գարիկ Մուրադյանը պնդել է, որ ինքը ոչ մեկի չի ծեծել, իսկ ահա Գառնիկ Սիմոնյանն էլ հակառակն է նշել, որ իրեն ծեծել են: Ըստ էության այս հարցերի պատասխանը կտան քրեական գործով նշանակված փորձաքննությունները, որոնց եզրակացություները ցույց կտա, թե Գառնիկ Սիմոնյանի նկատմամբ բռնություն եղել է, թե ոչ:

Աղբյուր՝ armlur.am

20:00 25.06.2020