ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը՝ Հայաստանում. շոգի անկում
14:00 26.06.2020

Եղանակը՝ Հայաստանում. շոգի անկում

Հունիսի 26-ին Հայաստանի առավելապես հյուսիսային մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Կսկսվի օդի ջերմաստիճանի նվազում, որը կշարունակվի շաբաթ:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 20-22 մ/վ: Մայրաքաղաքում սպասվում է +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Լոռիում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+25, 

Տավուշում գիշերը +14+19, ցերեկը՝ +26+29,    

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +30+34,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+24,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24 (հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +30+35):

Աղբյուր՝ news.am

14:00 26.06.2020

Ամենաշատ ընթերցվածները