ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հնդկական բանակը հետևում է Լադակհում Չինաստանի զորքերի կենտրոնացմանը
16:00 26.06.2020

Հնդկական բանակը հետևում է Լադակհում Չինաստանի զորքերի կենտրոնացմանը

Հնդկաստանն ուշադիր հետևում է չինական զորքերի կենտրոնացմանը ռազմավարական նշանակություն ունեցող արևելյան Լադակհի իրական հսկողության գծի տարածքների մոտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ուրբաթ օրը հաղորդել է «The Times of India»-ն ՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրները:

«Հնդկական բանակը զորքերի և զինամթերքի լրացուցիչ խմբաքանակ է տեղակայել այս տարածաշրջանում՝ կանխելու Չինաստանի հետագա ներխուժումը Հնդկաստանի Դեպսանգ Բյոլջի ռազմավարական նշանակության տարածք»,- գրում է գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Չինաստանի հետ բնական սահմանին, արևելյան Լադակհ է տեղափոխվել հնդկական երեք հետևակային ստորաբաժանում՝ յուրաքանչյուրը 10-12 հազար զինծառայողներով, տեղափոխվել են նաև տանկեր և հրետանային տեխնիկա: Հնդկական օդուժը մարտական կանոնավոր հերթապահություն է կատարում պարեկային թռիչքներ իրականացնելով  Լադակհի ուղղությամբ»:

Հնդկական աղբյուրների համաձայն, Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը նույնպես Լադակհի վերահսկողության բնական գծի երկայնքով տեղակայել է ռազմական խմբավորում, որը բաղկացած է մոտոհրաձգային և  մեքենայացված ստորաբաժանումներից: Չինական զորքերը նոր ամրացված ճամբար և դիտորդական կետեր են կառուցում Գալվան գետի հովտում ՝ Հնդկաստանի հետ պաշտոնապես չհաստատված սահմանի գծի երկայնքով, որտեղ հունիսին տեղի էին ունեցել երկու երկրների զինծառայողների բախումները:

Աղբյուր` Panorama.am

16:00 26.06.2020

Ամենաշատ ընթերցվածները