ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս
17:00 26.06.2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտարարություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,

Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված եւ մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երեւան քաղաքի, ինչպես նաեւ մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետեւյալ թվակազմով.

Իրավաբանական բաժին-1

Ավան եւ Նոր Նորքի բաժին-2,

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,

Շենգավիթի բաժին -1,

Պետական բյուջի օգտին բռնագանձումների բաժին-3,

Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին եւ հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են»։

Աղբյուր՝ armlur.am

17:00 26.06.2020

Ամենաշատ ընթերցվածները