ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին. մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ
12:00 27.06.2020

Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին. մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ

Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Օդերեւութաբանները կանխատեսում են ամպրոպի ժամանակ հյուսիսարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 20-22 մ/վ: Մայրաքաղաքում սպասվում է +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +20+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Լոռիում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+19,

Տավուշում գիշերը +12+17, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +22+25,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Արմավիրում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+28,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+22,

Արցախում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+18 (հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +24+29):

Աղբյուր՝ news.am

12:00 27.06.2020

Ամենաշատ ընթերցվածները