ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 43 հա տարածք
18:00 27.06.2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 43 հա տարածք

Հունիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 21 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, 5000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 3500 քմ, 1500 քմ, Կոշ գյուղում՝ մոտ 1․5 հա, Փարպի-Ղազարավան ավտոճանապարին՝ 400 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 800 քմ, 500 քմ, Տափերական գյուղում՝ 600 քմ, Մխչյան գյուղում՝ 1500 քմ, Նարեկ գյուղում՝ 3 հա, Հայանիստ գյուղում՝ 1 հա, Նոր Կյուրին գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, 4 հա, Հացիկ գյուղում՝ 3000 քմ, Շահումյան գյուղում՝ 6 հա,

Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 4000 քմ,

Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում՝ 1․2 հա, 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

18:00 27.06.2020

Ամենաշատ ընթերցվածները