ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 736, մահվան՝ 12 նոր դեպք
12:00 28.06.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 736, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 645-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով): Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 109 173 քաղաքացի:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

ՀՀ ԱՆ

12:00 28.06.2020

Ամենաշատ ընթերցվածները