ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դուրս կգան, կզրուցեն և կվերադառնան. ՆԱՍԱ-ն՝ տիեզերք թռչող զբոսաշրջիկների մասին
16:00 28.06.2020

Դուրս կգան, կզրուցեն և կվերադառնան. ՆԱՍԱ-ն՝ տիեզերք թռչող զբոսաշրջիկների մասին

«Բաց տիեզերք դուրս գալը հատուկ նախապատրաստություն չի պահանջում, ի տարբերություն այնտեղի աշխատանքներ կատարելու դեպքում, այնպես որ զբոսաշրջիկներին պարզապես դուրս կհանեն և կթողնեն, որ նրանք «կախվեն»»,- «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է NASA-ի տիեզերագնաց Ջեֆրի Հոֆմանը:

Այս շաբաթվա սկզբին «RSC Energia»-ն հայտարարել էր 2023 թվականին «Սոյուզ» միջազգային տիեզերակայան երկու զբոսաշրջիկների թռիչքի համար «Space Adventures»-ի հետ պայմանագիր կնքելու մասին: Հաղորդվում էր, որ զբոսաշրջիկներից մեկը ռուս տիեզերագնացի հետ միասին կարող է առաջին անգամ կայանից դուրս գալ բաց տիեզերք:

Ըստ «Space Adventures Adventures»-ի նախագահ Էրիկ Անդերսոնի, մի քանի զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնել բաց տիեզերք դուրս գալ, բայց նրանց հետ դեռևս որևէ պայմանագիր չի կնքվել:

«Ես չեմ պատկերացնում, որ նրանք զբոսաշրջիկին տիեզերագնացի հանդերձանք հագցնեն և կարևոր խնդիր առաջադրեն: Նրանք պարզապես հնարավորություն կտան տուրիստներին որոշ ժամանակ այնտեղ լինեն, այնուհետև կվերադարձնեն կայան»,- ասել է նախկին տիեզերագնաց, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Հոֆմանը:

Նա կատարել է հինգ տիեզերական թռիչք՝ ընդհանուր առմամբ տիեզերքում անցկացնելով ավելի քան 1,2 հազար ժամ, դրանցից 25-ը՝ բաց տարածքում: Իր կարիերայի ընթացքում Հոֆմանը չորս անգամ դուրս է եկել բաց տիեզերք, երազել է թռչել ռուսական «Միր» կայարան, սակայն բարձր հասակի պատճառով նրան թույլ չեն տվել թռչել «Սոյուզ» տիեզերանավով:

Ըստ տիեզերագնացի, պարզապես արտաքին տարածություն դուրս գալը չի պահանջում այնքան մարզումներ, որքան պահանջվում է տիեզերագնացների համար՝ կայանի արտաքին մակերեսի վրա աշխատելու նպատակով:

«Տիեզերագնացների պատրաստման համար ամենաշատ ժամանակը պահանջվում է նրա համար, որ սովորեն, թե ինչպես կարելի է օգտակար աշխատանք կատարել: Զբոսաշրջիկների դեպքում, ենթադրում եմ, որ նրանց չեն խնդրելու դուրս գալ և զբաղվել ՄՏԿ-ի մարտկոցների փոխարինմամբ, այնպես որ դա չի պահանջի այնքան ժամանակ, որքան տիեզերագնացների համար»,- հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Նա շեշտել է, որ վերապատրաստման տևողությունը կախված է սահմանված առաջադրանքներից:
«Իհարկե, դուք պետք է իմանաք, թե ինչպես է գործում տիեզերանավը, ինչ անել, եթե թթվածնի մատակարարման հետ կապված ինչ-որ բան պատահի: Բայց եթե հանդերձանքի հետ ինչ-որ խնդիր լինի զբոսաշրջիկները կարող են շատ արագ վերադառնալ»,- ընդգծեց հոֆմանը:

Աղբյուր` Panorama.am
16:00 28.06.2020

Ամենաշատ ընթերցվածները