ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱԻՆ. Մեկ շաբաթում գրանցվել է 333 արտակարգ դեպք
16:00 29.06.2020

ԱԻՆ. Մեկ շաբաթում գրանցվել է 333 արտակարգ դեպք

Հունիսի 22-28-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 579 դեպք, որից 333-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 256 հրդեհի, մեկ ջրահեղձման, մեկ քարաթափման, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, մեկ որոնողափրկարարական դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 13 ինքնասպանության փորձ, 60 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 131 կենցաղային կանչ. տուժել է 69 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Տվյալները ներկայացրել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:

Աղբյուր` Panorama.am

16:00 29.06.2020