ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

COVID-19-ի վարակակիրների թիվն աշխարհում անցավ 10 միլիոնը
16:00 29.06.2020

COVID-19-ի վարակակիրների թիվն աշխարհում անցավ 10 միլիոնը

Ջոն  Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, այժմ աշխարհում կա կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն դեպք և մահացության գրեթե 500,000 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։

Առողջապահական մարմինները, սակայն, նախազգուշացնում են, որ համաճարակը հեռու է ավարտից և վերադառնում է շրջաններ, որոնք, կարծես, հաղթել էին վիրուսը մի քանի շաբաթ առաջ:

Շատերին է մտահոգում այն, թե արդյոք արդյունավետ սահմանափակման մեթոդները կաշխատեն տարածումը կանխելու համար, բայց որոշ երկրներում արդեն իսկ առկա նոր օջախները վախ են տարածել հավանական երկրորդ ալիքի մասին:

Հիվանդության ամենաշատ դեպքերն արձանագրած առաջին երեք երկրներն են ԱՄՆ, Բրազիլիան և Ռուսաստանը։

Աղբյուր` Panorama.am

16:00 29.06.2020

Ամենաշատ ընթերցվածները