ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները
15:00 30.06.2020

Սմարթֆոնի գեոլոկացիան անջատելու առավելությունները

Սմարթֆոնների գեոլոկացիայի անջատումը թույլ կտա կանխել անձնական տվյալների արտահոսքը, ինչպես նաեւ կերկարաձգի մարտկոցի աշխատանքի ժամանակը: Այս մասին «Փրայմ» գործակալությանը հայտնե է «Թվային քաղաքացի» պլատֆորմի փորձագետ Վլադիմիր Գրիցենկոն:

«Հավելվածները փոխանակվում են օգտագործողի գովազդային նախասիրությունների մասին տեղեկատվությամբ, որը ձեւավորվում է տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, եւ գեոլոկացիան դրանց թվում է: Օրինակ, եթե օգտատերը մուտք է գործում Instagram, հավելվածը կարող է պարզել, որ անձը գտնվում է Կարմիր հրապարակում եւ փոխանցել այդ տեղեկատվությունն այլ գործընկեր հավելվածներին»,- պարզաբանել է Գրիցենկոն:

Իսկ եթե սահմանափակել հավելվածի մուտքը գեոլոկացիյաին, ապա այդ տեղեկատվությունը չի հավաքվի: Օգտատերը կարող է նաեւ անջատել սարքի մուտքը գեոլոկացիային հեռախոսի կարգավորումներում, ինչը թույլ կտա ավելացնել սմարթֆոնի աշխատանքի ժամանակը մարտկոցից: Սակայն նավիգատորն օգտագործելիս մուտքը, այնուամենայնիվ, հարկավոր է միացնել:

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 30.06.2020