ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Տնկվել է 9000 ծառ
20:00 10.07.2020

Տնկվել է 9000 ծառ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։
- Ընդհանուր նախատեսված է թվով 9,000 տնկիների տնկում, ներառյալ 5,000 հատ ընկուզենի և 4,000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ (կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։
- Ծառատնկման աշխատանքներն իրականացվել են 2 հա տարածքի վրա։
- Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։

Շրջակա միջավայրի նախարարություն

20:00 10.07.2020