ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հունաստանը պահանջել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
20:00 11.07.2020

Հունաստանը պահանջել է անհապաղ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

Հունաստանը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումից հետո կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, փակել Կոմոտինիում թուրքական հյուպատոսությունը, Սալոնիկում Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Թուրքիայի հետ սահմանը, չբացել Վոտանիկոսում մզկիթը եւ փակել հարյուրավոր ապօրինի մզկիթներ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր, «Հունաստան՝ այլ ուղի» կուսակցության նախագահ, Կրետեի համալսարանի պրոֆեսոր Նոտիկ Մարիասը:

«Երկար տարիներ Էրդողանը նախապատրաստում էր այդ որոշումը: Լինելով Եվրախորհրդարանի պատգամավոր 2014-2019 թվականներին, ես բազմիցս քննադատել եմ այդ մտադրությունը»,- հայտարարել է Մարիասը:
Նա էրդողանի որոշումը սադրանք, ոչ պատմական եւ բացարձակ անօրինական է անվանել:

«Տաճարը Էրդողանի սեփականությունը չէ, այն պատկանում է ողջ մարդկությանը: Այն քրիստոնեության խորհրդանիշ է: Այդպիսով Էրդողանը վիրավորեց ոչ միայն քրիստոնյաներին, այլ նաեւ ողջ մարդկությանը»,- հավելել է նա:

Մարիասը հավելել է, որ Էրդողանի որոշումը քննադատել են Հունաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ քրիստոնեական կրոնական առաջնորդներ:

Աղբյուր՝ news.am

20:00 11.07.2020

Ամենաշատ ընթերցվածները