ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախա-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է
17:00 13.07.2020

Արցախա-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է

Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են, անհրաժեշտության դեպքում, արժանի հակահարված տալ   հակառակորդի ցանկացած սադրանքի:

Աղբյուր` Panorama.am

17:00 13.07.2020