ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնել է Հայաստան
20:00 13.07.2020

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը մեկնել է Հայաստան

Հուլիսի 13-ին մեկնարկել է գերմանացի բժիշկների և առողջապահության համակարգի մասնագետների խոշոր պատվիրակության երկշաբաթյա հումանիտար առաքելությունը Հայաստան:

Գերմանիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ առաքելությունը կազմակերպվել է Գերմանիայի դաշնային կառավարության կողմից՝ գերմանական «ISAR» Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, «Caritas International» կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

Հայաստանում գտնվելու ողջ ընթացում գերմանացի մասնագետները Հայաստանի մի քանի հիվանդանոցներում կաջակցեն հայ բժիշկներին COVID19 համավարակի դեմ պայքարում, կկիսվեն այս ոլորտում գերմանական օրինակելի փորձով:

Աղբյուր` Panorama.am

20:00 13.07.2020