ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայկական ԶՈՒ-ն խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ
19:30 14.07.2020

Հայկական ԶՈՒ-ն խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հայկական Զինված ուժերը խոցել են Ադրբեջանի զինված ուժերի կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ»,- գրել է Ստեփանյանը:

Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:30 14.07.2020

Ամենաշատ ընթերցվածները