ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
14:35 15.07.2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ, առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն:

Աղբյուր` Panorama.am

14:35 15.07.2020

Ամենաշատ ընթերցվածները