ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան
16:00 15.07.2020

«Մոդերնա»-ի պատվաստանյութի փորձարկումը խոստումնալից արդյունք է ցույց տվել. եղել է իմունային պատասխան

«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերության կայքից:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով:  Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ նրանց մոտ, որոնք ստացել են երկու պատվաստում, mRNA-1273- ն առաջացրել է արագ և ուժեղ իմունային պատասխաններ SARS-CoV-2- ի դեմ:

mRNA-1273- ը ընդհանուր առմամբ անվտանգ է, և 57 օրվա ընթացքում որևէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չի հաղորդվել: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ:100 մկգ դեղաչափով երկրորդ պատվաստումից հետո ամենատարածված կողմնակի ազդեցություններն են եղել հոգնածությունը (80%), սարսուռը (80%), գլխացավը (60%) և մկանային ցավը (53%), բոլորն էլ եղել են անցողիկ և մեղմ: 100 մկգ դեղաչափ ստացածների մոտ ամենատարածված ոչ ցանկալի դսրևորումն է  եղել ցավը՝ ներարկման տեղում (100%): Առավել ուշագրավ ոչ ցանկալի դսրևորումներ են դիտվել  250 մկգ դեղաչափ ստացածների մոտ, այդ 14 մասնակիցներից երեքը (21%) հայտնում են ավելի ծանր դրսևորման մասին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 15.07.2020

Ամենաշատ ընթերցվածները