ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշիկի հետ. ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր
12:00 16.07.2020

Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշիկի հետ. ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են»,-գրել է նա:

Աղբյուրը՝ NEWS.am

12:00 16.07.2020

Ամենաշատ ընթերցվածները