ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է
15:00 23.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակը փաստագրվել է

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին ծավալված մարտական գործողությունների օդային իրավիճակն ամբողջությամբ փաստագրվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Այժմ ընթացող ՀՕՊ վարժանքների շրջանակներում արտապլանային կարգով իրականացվում են օբյեկտիվ հսկման միջոցների արխիվների ուսումնասիրություններ։ Հայկական կողմը վերլուծում է հակառակորդի մարտավարությունը և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները»,- նշել է Ստեփանյանը:

Հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները մեկնարկել են հուլիսի 23-ին: Դրանց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։

Աղբյուր՝ Արմենպրես

15:00 23.07.2020