ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով տուգանք` սահմանված չափաքանակներից ավել ջրառի իրականացման համար
18:00 24.07.2020

«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով տուգանք` սահմանված չափաքանակներից ավել ջրառի իրականացման համար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ դրամ, ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաները (ՋՋ) չներկայացնելու համար՝ 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Աղբյուր՝ tert.am

18:00 24.07.2020