ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում բախվել են «ԳԱԶ-3110»-ն ու իրանի քաղաքացու վարած բեռնատարը․ հայ վարորդի վիճակը ծանր է
14:00 26.07.2020

Կապանում բախվել են «ԳԱԶ-3110»-ն ու իրանի քաղաքացու վարած բեռնատարը․ հայ վարորդի վիճակը ծանր է

Հուլիսի 26-ին՝ ժամը 01։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Ա․, ծնված 1958 թ.) և «Samad» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ահաթ Գհոդսի Կհոդաջիհոլի, ծնված 1987 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):

Փրկարարները Վանիկ Ա․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

14:00 26.07.2020