ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են 7․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
17:00 26.07.2020

Հրշեջ-փրկարարները մարել են 7․2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 25-ին 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Հրդեհները բռնկվել են՝

Երևանի էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 800 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Գինեվետ գյուղում՝՝ մոտ  2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 3000 քմ, Այգեկ գյուղում՝  5000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Քաջարան քաղաքում՝ մոտ 3 հա։

Հրշեջ-փրկարարները բոլոր հրդեհները մեկուսացրել են և մարել:

17:00 26.07.2020

Ամենաշատ ընթերցվածները