ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
14:00 27.07.2020

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով կնվազի։

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 27-28-ը և 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-30-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +37 +39 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝  + 12 + 17, ցերեկը՝ + 25+ 30,

Կոտայքի լեռներում գիշերը՝  + 12+ 17, ցերեկը՝  + 25 +30,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝  + 20+ 24, ցերեկը՝  + 33 + 36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ + 12+ 17, ցերեկը՝  + 25 + 30,

Լոռիում գիշերը՝ + 15 + 19, ցերեկը՝  + 26 + 30,

Տավուշում գիշերը՝ + 18 + 23, ցերեկը՝  + 32+ 36,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ + 12 + 17, ցերեկը՝ + 25 + 30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝  + 20 + 24, ցերեկը՝  + 36 + 38,

Արարատում գիշերը՝  + 22 + 26, ցերեկը՝  + 37 + 39,

Արմավիրում գիշերը՝ + 22 + 26, ցերեկը՝  + 37 + 39,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝  + 12+ 17, ցերեկը՝ + 25 + 30,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ + 22 + 26, ցերեկը՝ + 37 + 39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ + 21 + 25, ցերեկը՝ + 35 + 37,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝  + 13+ 18, ցերեկը՝  + 26 + 30,

Արցախում գիշերը՝ + 13 + 18, ցերեկը՝  + 24 + 28 (հովիտներում գիշերը՝  + 21+ 25, ցերեկը՝ + 35 + 37):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 27.07.2020

Ամենաշատ ընթերցվածները