ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Համաճարակի ընթացքում աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ ապաքինվել է կորոնավիրուսից
16:00 27.07.2020

Համաճարակի ընթացքում աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ ապաքինվել է կորոնավիրուսից

COVID-19 համաճարակի սկզբից ի վեր աշխարհում 10 միլիոն 42 հազար 362 մարդ ապաքինվել է: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այդ տվյալը հայտնել է Worldometer պորտալը:

Ըստ պորտալի, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձություններին վերաբերող վիճակագրական տվյալների վրա, երկուշաբթի օրը 06:00-ի դրությամբ, վարակից զոհերի թիվը հասել է 652,039-ի, վարակվածների ընդհանուր թիվը` 16 միլիոն 412 հազար 815-ի:

Վիրուսից մահացության մակարդակը կազմում է 83,7 մարդ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով:

Աղբյուր` Panorama.am

 
 
 
16:00 27.07.2020

Ամենաշատ ընթերցվածները