ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
14:00 28.07.2020

Եղանակը Հայաստանում

Հուլիսի 28-ին Հայաստանի առանձին տեղանքներում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ արդեն չորեքշաբթի շոգի անկում կգրանցվի:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում սպասվում է առանց տեղումներին եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +23+25, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+35,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Լոռիում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +26+30,  

Տավուշում գիշերը +22+25, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+35,

Արարատում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +35+37,

Արմավիրում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +35+37, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30,

Արցախում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը՝ +21+25, ցերեկը՝ +35+37):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 28.07.2020

Ամենաշատ ընթերցվածները