ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

AP. Ամեն ամիս 10 հազարով ավելի շատ երեխա է մահանում համավարակի հետեւանքով խորացած սովի պատճառով
19:00 28.07.2020

AP. Ամեն ամիս 10 հազարով ավելի շատ երեխա է մահանում համավարակի հետեւանքով խորացած սովի պատճառով

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված սովը դրա առաջին տարում աշխարհում մանկական մահացության ամենամսյա աճը մեծացնում է ավելի քան 10 հազարով: Այս մասին հայտնհել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ՄԱԿ տվյալները:

Դրանից բացի, ինֆեկցիաների տարածումը սուր թերսնումից տառապող երեխաների թվի ամենամսյա աճը մեծացնում է ավելի կան 550 հազարով: Այսպիսով այդ թիվը 12 ամսում   լրացուցիչ կմեծանա 6,6 մլն-ով՝ այն դեպքում, երբ անցյալ ամբողջ տարում գրանցվել է նման 47 մլն դեպք: Երեխաների հյուծման հետեւանքների թվում են փորափքությունը, աճի հապաղումը, մտավոր զարգացման խախտումները:

Իրավիճակի կանխատեսվող լուրջ վատթարացումը կապված է համավարակի եւ դրա առաջացրած սահմանափակումների հետ, որոնց պատճառով ավանդաբար սովի խնդրին առավել ենթակա երկրները կտրվել են շուկայից, իսկ դրանց բնակիչների հասանելիությունը բուժօգնությանը կրճատվել է:

Գործակալությունը նշում է, որ մանկական մահացության աճը վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ հետ կշրջի այս ոլորտում ձեռք բերած առաջընթացը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ մանկական մահացությունը մինչեւ 5 տարի աշխարհում կայուն նվազում էր 1980 թվականից: Ընդ որում՝ երեխաների մահվան դեպքերի մոտ 45 տոկոսի պատճառը անբավարար սնվելն է:

Աղբյուրը՝ NEWS.AM

19:00 28.07.2020