ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց
12:00 31.07.2020

Ադրբեջանը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ։

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։

Բարձրունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ։

Աղբյուր` Panorama.am

 
 
12:00 31.07.2020

Ամենաշատ ընթերցվածները