ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Վեկտոր» ռուսական գիտական կենտրոնը նշել է COVID-19 պատվաստանյութի արտադրությունը սկսելու ամսաթիվը
11:00 03.08.2020

«Վեկտոր» ռուսական գիտական կենտրոնը նշել է COVID-19 պատվաստանյութի արտադրությունը սկսելու ամսաթիվը

«Վեկտոր» գիտական կենտրոնը պատրաստվում է թողարկել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ նոյեմբերին, «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Վեստի» հաղորդման եթերում հայտարարել է կենտրոնի գործադիր տնօրեն Ռինաթ Մաքսյութովը։

«Մենք նախատեսում ենք արտադրությունը սկսել այս տարվա նոյեմբերին։ Ուստի արդեն տարեվերջին եւ հաջորդ տարեսկզբին կարելի է խոսել նախ ռիսկի խմբի մարդկանց պատվաստելու եւ հետո զանգվածային պատվաստումների մասին»,-ասել է նա։

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Ռուսաստանում սանիտարահամաճարակաբանական իրավիճակի հարցով նիստի ժամանակ հայտնել էր, որ «Վեկտորի» ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պետական գրանցումը նախատեսվել էր սեպտեմբերին, առաջին չափաքանակը նախատեսվել էր արտադրել հոկտեմբերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուր՝ news.am

11:00 03.08.2020

Ամենաշատ ընթերցվածները