ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱՄՆ-ում կարծիք են հայտնել, թե որն է «Թրամփի վերջին նվերը Պուտինին» ընտրություններից առաջ
12:00 03.08.2020

ԱՄՆ-ում կարծիք են հայտնել, թե որն է «Թրամփի վերջին նվերը Պուտինին» ընտրություններից առաջ

Գերմանիայից ամերիկյան զորքերի մեկ երրորդը դուրս բերելու մասին Թրամփի որոշումը, հավանաբար, ընտրություններից առաջ գործող նախագահի «վերջինն նվերն էր» ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է CNN-ը՝ ներկայացնելով վերլուծաբան Նիք Ռոբերթսոնի կարծիքը:

Փորձագետի կարծիքով՝ ամերիկացի առաջնորդն իր նախագահության ընթացքում պարբերաբար նվերներ է մատուցում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հակառակորդներին: Վերջինս հատկապես լուրջ սխալ է համարում զորքերի վերատեղակայումը Եվրոպայում:

«Թրամփին մի քանի վայրկյան էր պետք իր որոշման մասին հայտարարելու համար, սակայն տարիներ կարող են պահանջվել ռազմական դաշինքին հասցված վնասն ուղղելու համար»,- նշել է վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 45-րդ նախագահն ավելի վաղ կասկած էր հայտնել Գերմանիան Ռուսաստանից պաշտպանելու անհրաժեշտության վերաբերյալ՝ նշելով, որ դա տարիօրինակ է, քանի որ Բեռլինը տարեկան միլիարդավոր դոլարներ է վճարում Մոսկվային էներգիայի համար: Այնուհետև նա հայտարարել էր Գերմանիայից 12 000 զինվորականի դուրս բերման որոշման մասին:

Աղբյուր՝ tert.am

12:00 03.08.2020