ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը
17:00 05.08.2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը

Բեյրութում մոտ 300 000 մարդ մնացել է անօթևան, ասել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

«Նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո մոտ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Վնասը գերազանցում է 3 միլիարդ դոլարը»,- ասել է նա։

Ավելի վաղ լիբանանյան «LBCI News» պորտալը հաղորդել էր, որ Աբբուդը նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառած վնասը գնահատել էր 3-ից 5 միլիարդ դոլար:

Նահանգապետը հայտարարել էր նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո 10 փրկարարների մահվան մասին:


Աղբյուր` Panorama.am

17:00 05.08.2020