ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Moderna Inc-ը բանակցություններ է սկսել մի քանի երկրի հետ` իր պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ
20:00 05.08.2020

Moderna Inc-ը բանակցություններ է սկսել մի քանի երկրի հետ` իր պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ

Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը բանակցություններ է սկսել մի քանի երկրի հետ` իր կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ եւ մոտ 400 միլիոն դոլար է ստացել` դեպոզիտի տեսքով, հայտնում է Reuters-ը:

Ընկերությունն անցած շաբաթ հայտարարել էր 30 000 մարդու վրա փորձարկումների ուշ փուլի մեկնարկի մասին` ապացուցելու համար, որ պատվաստանյութն անվտանգ եւ արդյունավետ է: Ակնկալվում է, որ պատվաստանյութը համատարած օգտագործման համար պատրաստ կլինի մինչեւ այս տարվա վերջ:

«Քանի որ մենք կոմերցիոն ընկերություն ենք, մենք գիտակցում ենք պատասխանատու գնագոյացման անհրաժեշտությունը համավարակի ֆոնին»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:

Աղբյուր՝ news.am

20:00 05.08.2020