ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կոռնիձորի մանկապարտեզը պատրաստվում է ընդունել փոքրիկներին
12:00 07.08.2020

Կոռնիձորի մանկապարտեզը պատրաստվում է ընդունել փոքրիկներին

Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի մանկապարտեզը, որը տեղակայված է գյուղի դպրոցի առաջին հարկում, պատրաստվում է ընդունել փոքրիկներին։ Համայնքապետարանի միջոցներով իրականացված պատուհանների փոխման, պատերի, հատակների ներկման և որոշակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին։

Գյուղի 45 փոքրիկ արտակարգ դրության ավարտից հետո բարեկարգ ՆՈՒՀ կայցելի։ Տեղի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում աշխատանքներին աջակցողներին և վստահեցնում, որ փոքրիկների մանկությունը պայծառ ու լուսավոր դարձնելու համար ջանք ու եռանդ չի խնայվում։

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

12:00 07.08.2020

Ամենաշատ ընթերցվածները