ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի 58-ամյա բնակիչը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը
17:00 08.08.2020

Գորիսի 58-ամյա բնակիչը գործարանի տարածքից բեռնատար էր փախցրել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ Գորիս քաղաքի Ավանգարդ թաղամասի գործարանի տարածքից «ԿՌԱԶ-256B1» մակնիշի մեքենա են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հաղորդումից րոպեներ առաջ ինչ-որ մեկն օգտվելով ընկերության տարածքի բաց լինելու հանգամանքից` փախցրել է բեռնատարը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 58-ամյա մի բնակիչ:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում օգոստոսի 5-ին, ժամը 08.30-ի սահմաններում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և խոստովանեց, որ փախցրել է մեքենան և տեղափոխել Սյունիքի մարզի Տեղ բնակավայր: Բեռնատարը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Աղբյուր՝ hayeli.am

17:00 08.08.2020