ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի
14:00 10.08.2020

Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում՝  օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ:

Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 10-14-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 20 + 22, վաղը ցերեկը + 33 + 35 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը  + 12 + 17, ցերեկը  + 23 + 28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը + 12 + 17, ցերեկը  + 23 + 28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը  + 17 + 20, ցերեկը  + 32 + 34,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը  + 12 + 17, ցերեկը  + 23 + 28,

Լոռիում՝ գիշերը + 10 + 15, ցերեկը  + 26 + 30,

Տավուշում՝ գիշերը  + 16 + 21, ցերեկը  + 30 + 35,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը  + 12 + 17, ցերեկը  + 23 + 28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը + 17 + 20, ցերեկը  + 32 + 35,

Արարատում՝ գիշերը  + 17 + 21, ցերեկը + 34 + 36,

Արմավիրում՝ գիշերը  + 17 + 21, ցերեկը  + 34 + 36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը + 12+ 17, ցերեկը  + 23 + 28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը  + 17 + 21, ցերեկը  + 34 + 36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը  + 16 + 20, ցերեկը  + 32 + 36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը+ 12 + 17, ցերեկը  + 25 + 28,

Արցախում՝ գիշերը  + 12 + 17, ցերեկը  + 25 + 28 (հովիտներում՝ գիշերը  + 12 + 20, ցերեկը  + 32+ 36):

Աղբյուրը՝ NEWS.am
14:00 10.08.2020