ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսի 20 միլիոնից ավելի դեպք է գրանցվել
18:00 10.08.2020

Աշխարհում կորոնավիրուսի 20 միլիոնից ավելի դեպք է գրանցվել

Աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդու մոտ կորոնավիրուսային թեստերի արդյունքը դրական է եղել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Worldometers» պորտալի տվյալները:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ հիվանդությունը հաղթահարել է  12 մլն 897 հազար 813 քաղաքացի, և գրեթե 734 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ:

Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 6 մլն 391 հազար 228 է, 64,666 հիվանդ ծանր վիճակում է:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության առաջինը դեպքը գրանցվել է Չինաստանի Ուհան նահանգում, 2019 թվականի տարեվերջին։ Իսկ ահա մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 10.08.2020

Ամենաշատ ընթերցվածները