ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ
19:00 10.08.2020

ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 12։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Կապան քաղաքի Գործարանային փողոցի հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedas E class» (վարորդ՝ Գարիկ Մ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Սամվել Մ․, ծնված 1950 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները ավտոմքենաներից դուրս են բերել և շտապօգնության ավտոմքենային մոտեցրել վարորդներին, ովքեր հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Գարիկ Մ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Սամվել Մ․-ինը՝ ծանր։

ՀՀ ԱԻՆ

19:00 10.08.2020

Ամենաշատ ընթերցվածները