ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ասուպային հոսքի ամենաառատ օրը համարվում է այս տարվա հոկտեմբերի 20֊21֊ը
18:00 13.08.2020

Ասուպային հոսքի ամենաառատ օրը համարվում է այս տարվա հոկտեմբերի 20֊21֊ը

Օրիոնիդների ասուպային հոսքի ամենաառատ օրը համարվում է 2020թ. հոկտեմբերի 20֊21֊ը։ Բյուրական աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը մանրամասնում է, որ այս օրերին Լուսինը կլինի 23֊25% պայծառությամբ և հորիզոնին ավելի մոտ, հետևաբար հնարավոր կլինի դիտել առավել պարզ գիշերային երկինք։

Ըստ աղբյուրի, օրիոնիդների ասուպային հոսքը կնատվի Օրիոն համաստեղության կողմից։

Լեոնիդների ասուպային հոսք կարելի է նկատել 2020թ. նոյեմբերի 16֊17֊ին։ Լեոնիդների ասուպները դասվում են թույլ պայծառությամբ ասուպների շարքին, սակայն դրանց անզեն աչքով հնարավոր կլինի նկատել, քանի որ Լուսինը կլինի 5֊7% պայծառությամբ, և վերջինիս լույսը չի խանգարի պարզ գիշերային երկնքի դիտմանը։

Ջեմինիդների ասուպային հոսքին հնարավոր կլինի հետևել 2020թ. դեկտեմբերի 13֊14֊ին։ Առավել գեղեցիկ ասուպային հոսք կդիտվի հյուսիսային կիսագնդում և առավել շատ ասուպներ կարելի է նկատել նախքան արևածագը։

Աղբյուր` Panorama.am

 
 
18:00 13.08.2020

Ամենաշատ ընթերցվածները