ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հանքային ջրերի արտադրությունն աճել է
20:00 15.08.2020

Հանքային ջրերի արտադրությունն աճել է

Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է:

Ինչպես տեղեկանում ենք  ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 20 մլն 114.7 հազար լիտր հանքային ջուր, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի  համեմատ աճել է  6.8%-ով:

Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 5.3%-ով նվազել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2019 թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 21 մլն 663.3 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2020թ-ին՝  20 մլն 507.7 հազար լիտր:

Աղբյուր` Panorama.am

 
 
20:00 15.08.2020