ԱՎԵԼԻՆ

Կրթություն

Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ՝ առաջին դասարանցիների. փոխնախարար
18:00 26.08.2020

Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ՝ առաջին դասարանցիների. փոխնախարար

Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, բացառությամբ՝ առաջին դասարանցիների, որոնց համար այն մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային իրավիճակը. «Յուրաքանչյուր դպրոցում նշանակվել է կորոնավիրուսի հսկողության պատասխանատու: Նա պատասխանատու է լինելու կանոնների պահպանման համար: Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է»:

Անդրեասյանը հավելեց, որ բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ դասապրոցեսի սկսվելը՝ գծանշումներ եւ այլն:

Փոխնախարարը կարեւորեց նաեւ, բուժքույրերի ներգրավվածությունը, անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների, ախտահանող նյութերի առկայությունը:

Անհրաժեշտ ծախսերը կատարելու են դպրոցները՝ իրենց խնայողությունների հաշվին, սակայն կլինեն նաեւ պետական հավելյալ միջոցներ, ինչի արդյունքում դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Անդրեասյանը խոսեց նաեւ գծանշումների, շարժի կարգավորման մասին՝ նշելով, որ պետք է առավելագույնը նվազեցնել շփման ինտենսիվությունը. «Դրանիցից են դպրոցի բոլոր մուտքերի օգտագործումը, դասարանների  համար այդ մուտքերի առանձնացումը, ըստ դասասենյակի մոտ գտնվելու հանգամանքի»:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 26.08.2020

Ամենաշատ ընթերցվածները