ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9․5 հա տարածքում բռնկված հրդեհները
12:30 28.08.2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 9․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Օգոստոսի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 700 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, 

Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում՝ 4 հա, Բյուրական գյուղում՝ 1․5 հա, 

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2 հա, 1500 քմ, Պտղունք գյուղում՝ 1 հա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ 200 քմ,

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 200 քմ, Բալահովիտ գյուղում՝ 3000 քմ, Զորավան գյուղում՝ 400 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 9․5 հա: 

ՀՀ ԱԻՆ

12:30 28.08.2020