ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ՊՆ-ն պարգևատրել է ռուս զինծառայողներին COVID-19-ի կանխարգելման և թեստավորման մեծ աշխատանքի համար
20:00 28.08.2020

ՀՀ ՊՆ-ն պարգևատրել է ռուս զինծառայողներին COVID-19-ի կանխարգելման և թեստավորման մեծ աշխատանքի համար

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈՒ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը խրախուսվել են «Մարշալ Բաղրամյան», իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը՝ «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության վարչական համալիրում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար և նշել, որ նաև ՌԴ ԶՈՒ զինծառայողների եռանդի, քրտնաջան աշխատանքի և մասնագիտական բարձր որակների շնորհիվ է հաջողվել պատվով հաղթահարել համավարակի ծանր պահը։ Դավիթ Տոնոյանը ռուս մասնագետներին մաղթել է անձնական և մասնագիտական հաջողություններ։

Պարգևների արժանացած մասնագետները շնորհակալություն են հայտնել իրենց ծառայությունը բարձր գնահատելու և արժևորելու համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 28.08.2020

Ամենաշատ ընթերցվածները