ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
15:00 08.09.2020

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.

«Անդոկ», «Վահանավանք», «Գ.Նժդեհ», «Աջափնյակ», «Հալիձոր», «Ձորք», «Ձորք 1», «Կենտրոն», «Գետափ», «Երկաթուղայիններ», «Սպանդարյան», «Զորավար Դավիթ Բեկ», «Լեռնագործներ», «Սյունիք», «Սարահարթ», «Հունան 1», «Հունան», «Բաղաբերդ», համատիրություններում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

«Բաղաբերդ 1» համատիրությունում օգոստոսի 31-ին ժամը 15:00-19:00 ջուր չի եղել, իսկ շաբաթվա մնացած օրերին ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Կավարտ, Աշոտավան, Բարաբաթում, Լենհանքեր, Բեխ, Վաչագան, Արփիկ թաղամասերում, Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Լեռնագործների 2-րդ, 3-րդ և 4-րդ, Սպանդարյան 4-րդ նրբանցքներում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, ճնշումը՝ նորմալ։

Շղարշիկ թաղամասում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ջուր չի եղել, շաբաթվա մնացած օրերին՝ շուրջօրյա, թաղամասի վերևի հատվածում ճնշումը թույլ, մնացած հատվածներում՝ ճնշումը նորմալ:

Լեռնագործների 1-ին նրբանցքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է անջատումներով, ճնշումը՝ թույլ:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարում չի իրականացվել:

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

15:00 08.09.2020

Ամենաշատ ընթերցվածները