ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 212 հա տարածքում բռնկված հրդեհները
17:00 09.09.2020

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 212 հա տարածքում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ մոտ 800 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ մոտ 500 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 3000 քմ, Պտղնի գյուղում՝ 7000 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 5000 քմ, Ջրվեժ գյուղում՝ մոտ 400 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 1 հա, Վարդավանք գյուղում՝ 1 հա,

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ մոտ 7 հա,

Զարինջա, Ձիթհանքով և Սարակապ համայքների սահմանագծում՝ մոտ 200 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 212 հա:

ՀՀ ԱԻՆ

17:00 09.09.2020